|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք տեսնում են ինչ-որ ազդակներ Իրանի կողմից, քանի որ նա էլ է հետաքրքված ստեղծված իրավիճակով:
«Բացի մի քանի սովորական հայտարարություններից, ուրիշ ոչ մի հստակ քայլ չենք տեսել Իրանի կողմից, բայց ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, որովհետև այս պատերազմը ուղղված է նաև նրա դեմ, որովհետև մենք գիտենք տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ կան կապված, մանավանդ, Հյուսիսային Իրանի հետ»,- ասաց Հարությունյանը: