|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, թե Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։
«Տեղեկացնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը»,- ասվում է հայտարարության մեջ: