|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սերբական լրատվամիջոցների հետ զրույցում Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի:
«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է։ Մենք հավատում ենք, որ մեր եղբայր և բարեկամ հայերն ու ադրբեջանցիները դրան հասնելու ուժ կգտնեն»,- ասել է Վուչիչը: