|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարզական Շիրակն ու Գյումրին այսուհետ ներկայացնելու է նորաստեղծ «Հայասան»: Աղջիկների ֆուտբոլային ակումբ՝ իր ամբիցիաներով ու հեռուն տանող նպատակներով:
Կազմված է տարածաշրջանի ֆուտբոլիստուհիներով, որոնց միացել են լեգեոներներ Ուկրաինայից եւ Ղազախստանից: Ֆուտբոլային յուրօրինակ «միքս», որն արդեն պատրաստ է լուծել լուրջ առաջադրանքներ: Ակումբի նախագահն է Արտակ Գյոլեցյանը:
Վաղուց է սպորտի մեջ, ֆուլ-կոնտակ կարատեի աշխարհի չեմպիոնը սահուն անցումը արեւելյան մարտարվեստից դեպի ֆուտբոլ համարում է հետաքրքիր մարտահրավեր: