|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հետ։
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը պահանջում է առնվազն չորս տարվա պայմանագիր, անգլիական ակումբը մտադրություն չունի կնքել երկարաժամկետ պայմանագիր, քանի որ նոյեմբերին Վեյնալդումը կդառնա 30 տարեկան, հաղորդում է Football Insider-ը։ «Լիվերպուլը» նաեւ չի ցանկացել բարձրացնել Վեյնալդումի աշխատավարձը։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Ամենայն հավանականությամբ, նա այս մրցաշրջանում էլ կմնա գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում եւ կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։