|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է Չումակովի կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները. հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության՝ ավելի քան երեք հազար կամավոր կմասնակցի պատվաստանյութի հետազոտությանը, որը կհամապատասխանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին: Շուտով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն Կիրովում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում: Պատվաստումից 16 օր անց կամավորները կմեկուսացվեն հիվանդանոցում: