|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այսօր ձեր երկիրը վստահորեն շարժվում է քաղաքական և սոցիալ-տնտեսական առումով կայուն զարգացած պետություն կառուցելու ուղղությամբ: Հղում եմ իմ ջերմ բարեմաղթանքները Հայաստանին, որը Դուք գլխավորում եք, մաղթում հետագա դինամիկ զարգացում և բարգավաճում։
Հատկապես ուրախ եմ, որ Նուր-Սուլթանը և Երևանը զարգացնում են արդյունավետ համագործակցություն՝ հիմնված բարեկամության և փոխըմբռնման վրա: Վստահ եմ, որ ապագայում ևս մեր երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: