|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Եռաբլուր՝ Անկախության տոնի առթիվ:
Նրան ուղեկցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: