|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակում ընդգրկել է ևս 45 իրանցու, մեկ լիբանանցու և 4 ընկերություն. հայտնում է նախարարությանը կից գործող Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ նշելով, որ նրանք մեղադրվում են կիբերհանցագործությունների մեջ։
Մանրամասնվում է՝ պատժամիջոցներ են սահմանվել իրանական կիբերխմբի նկատմամբ․ «Իրանական կառավարությունը երկար տարիներ օգտագործում է վնասակար ծրագիր՝ իրանցի ակտիվիստներին, լրագրողներին և միջազգային կազմակերպությունների հետապնդելու նպատակով»։
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Arch Consulting և Meamar Construction ընկերությունները. այս կազմակերպություններին պաշտոնական Վաշինգտոնը մեղադրում է «Հըզբոլլահի» հետ կապերի մեջ։
Ցուցակում հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ բոլոր գործարքներն արգելվում են, համապատասխանաբար՝ նրանց ակտիվներն ԱՄՆ տարածքում՝ սառեցվում։