|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մասնակցել է վինգչունի և թայչիի ֆեդերացիայի նորակառույց մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Լուրը հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր մարզաձևերի զարգացումն Արցախում՝ այն դիտարկելով առողջ սերունդ դաստիարակելու համատեքստում:
Միջոցառմանը նախագահին ուղեկցում էր ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը: