|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Դանիայից վերադարձել է Հայաստան: Ռևազյանը Երևանից դստեր հետ տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Երեւանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս: Վերջապես վերադարձանք մեր գեղեցիկ Երեւան»,-տեսանյութին կից գրել է Ռևազյանը:
Մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա էր մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար: Տաթևիկ Ռևազյանն ավելի ուշ հայտնել էր, որ մտադիր է Հայաստան վերադառնալ երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: Նրա առաջնեկը՝ Մոնթեան, լույս աշխարհ է եկել մայիսին: