|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները ծափերով շնորհակալություն հայտնեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին, որը վայր է դրել մանդատը. հայտնում է Yerkir.am-ը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրություն։ Դրա համաձայն՝ մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի՝ առավելագույն ձայներ ստացած թեկնածու Ստեփան Ստեփանյանին։
Երդման համար ամբիոնի մոտ հրավիրվեց Ստեփան Ստեփանյանը, որն էլ կարդաց երդման տեքստը։
Մանրամասն՝ տեսանյութում: