|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձող դատախազներին դիպլոմներ են հանձնել։ Եվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է․ «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքներն իրացնելու լուրջ եւ պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»։
Հիշեցնենք․ Դավթյանը 2006-ից աշխատել է դատախազությունում, եղել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության դատախազ, 2012-ից՝ Շենգավիթի, 2013-ից՝ Երեւանի, իսկ 2016-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ։