|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արմավիրի մարզով անցնող Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի վրա կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։
Կապալառուն՝ «ԷՆ Շին» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, մայթերի, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 138 միլիոն ՀՀ դրամ։