|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում՝ Խաշուրի մունիցիպալիտետի Ալի գյուղում, ջրհորը մաքրելիս երկու եղբայրներ են մահացել: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2»-ը՝ նշելով, որ ջրհորի սեփականատերը վարձել էր նրանց:
Ըստ նրա՝ ջրհորում ջրի մակարդակը եղել է բավականին ցածր, և, ամենայն հավանականությամբ, տղաները մահացել են թթվածնի անբավարարությունից:
Սեփականատիրոջ պնդմամբ՝ սկզբում եղբայրներից մեկն է իջել ջրհորը, հետո իրեն վատ է զգացել, բուժօգնություն է խնդրել: Այնուհետև մյուս եղբայրն է իջել նրա մոտ։ Ի վերջո, երկուսն էլ մահացել են՝ նախքան փրկարարների ժամանելը:
Այս պահին ընթանում է հետաքննություն։