|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և ԱՄՆ-ը կոչ են արել Բելառուսի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները` հարգել հիմնարար ժողովրդավարական ազատությունները և մարդու իրավունքները, ինչպես նաև հետաքննել բողոքի գործողությունների ընթացքում կատարված չարաշահումներն ու հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է նշված երկրների և ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունների համատեղ հայտարարության մեջ:
Բրյուսելը, Լոնդոնը, Բեռնը և Վաշինգտոնը նույնպես հայտարարել են իրենց համերաշխությունը բելառուս ժողովրդին, «ինչը պահանջում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանում ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով»: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հանրապետության ողջ տարածքում շարունակվող խաղաղ ցույցերը «վկայում են Բելառուսի ժողովրդի վճռականության և խիզախության մասին՝ ժողովրդավարական փոփոխությունների ձգտման գործում»:
Բացի այդ, փաստաթղթում կոչ կա Բելառուսի իշխանություններին ՝ դադարեցնելու «բռնությունն ու սեփական քաղաքացիների դեմ ռազմական ուժը կիրառելու սպառնալիքները» և պահանջ՝ «անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր անարդար ձերբակալվածներին»։
Միևնույն ժամանակ, Մինսկում ԱՄՆ դեսպանատունը դիմել է Բելառուսի ղեկավարությանը` լրագրողների հետապնդումները և ընդդիմադիր լրատվամիջոցների արգելափակումը դադարեցնելու կոչով: