|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ որսաշրջանի ընթացքում որսի կանոնների խախտումները կանխելու նապատակով ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու հանրապետության բոլոր որսահանդակներում։
Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։
Համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» թիվ 296-Ն հրամանի՝ Հայաստանում բացվել է 2020-2021 թվականների սիրողական որսաշրջանը։