|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի հյուսիս-արևելքում ռուսական զինվորական զրահապատ մեքենայի և ԱՄՆ-զինվորականների տեղափոխող զրահապատ մեքենային բախման արդյունքում նվազագույնը 4 ամերիկացի զինվոր վիրավորվել է. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։
Reuters-ի հետ զրուցող ամերիկյան աղբյուրները ընգծել են, որ զինվորականները վիրավորում են ստացել ոչ թե փոխադարձ կրակոցների, այլ վթարի պատճառով։
Նաև հայտնվել են տեսանյութեր, որում երևում է թե ինչպես է ռուսական ուղղաթիռը մոտենում ամերիկյան շարասյանը, իսկ մեկ այլ տեսանյութում, թե ինչպես են ամերիկյան զրահամեքենաները փորձում փակել ՌԴ ուժերի ճանապարհը։