|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը։ Կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել ու հավատարիմ լինել զինվորական կոչմանը։ Ռազմական համալսարանի կուրսանտ դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորել ու ուսումնառության մեջ հաջողություններ է մաղթել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախքան երդման արարողությունը կուրսանտները մասնակցել են Երիտասարդ մարտիկի մեկամսյա դասընթացին, որի ընթացքում ձեռք են բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ։