|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի մոտ 30 շինություն։ Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Կան մի շարք տնտեսվարողներ, օբյեկտներ, հաստատություններ, որոնք թեեւ ունեն կառուցապատման եւ վարձակալության պայմանագրեր Սեւան ազգային պարկ ՊՈԱԿ-ի հետ, բայց պայմանագրերը կամ թերի են կատարվել, կամ առհասարակ չեն կատարվել, կամ ժամկետանց է»,- ասել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: