|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հյուսիսային Սիդնեյի դաշնային պատգամավոր, Ավստրալիայի խորհրդարանի անդամ Տրենթ Զիմմերմանը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան «համաճարակի քողի ներքո» և Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու Բաքվի սպառնալիքը «արտակարգ» և «անընդունելի» համարել. հայտնում է Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանական նախորդ ագրեսիան ուղղված էր վիճելի Արցախի Հանրապետության դեմ: Սակայն այս անգամ ադրբեջանական ուժերը հարձակվել են Հայաստանի վրա՝ օգտագործելով տանկ, անօդաչու սարքեր և հրետանային կրակ զինվորների, քաղաքացիական տների և նույնիսկ գյուղական մանկապարտեզի վրա, մինչդեռ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի փողոցներում մարդիկ վանկարկում էին «Մահ Հայաստանին» և «Դադարեցրեք կարանտինը, պատերազմ սկսեք»- ասել է Զիմերմանը դաշնության պալատում:
«Բախումը տեղի է ունեցել լիովին արհամարհելով ՄԱԿ-ի կողմից համաշխարհային զինադադարի կոչը ներկայիս կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ», - հավելել է նա: