|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կա՛մ Հայաստանը կդառնա տարածաշրջանային լիդեր և այդ առաքելությունն ունեցող պետական կառավարման էլիտա, կա՛մ Հայաստանը չի լինի։ Ես հավատում եմ առաջին տարբերակին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
Գրառումը՝ ստորև․
«Գործող իշխանությունը չափից դուրս անհամարժեք է այդ խնդրի լուծման համար։ «Հեղափոխականների» մեջ կան առանձին առողջ ու կարող ուժեր, բայց «թավշյա» իշխանության ընդհանուր պատկերը ողորմելի տպավորություն է թողնում՝ թույլ, անգրագետ, անճար, ապաշնորհ։ Մեր երկրում, հետևաբար, բեկում ապահովող քաղաքական փոփոխություն է պետք։ Դա, ի դեպ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։
Հայաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասում և աշխարհում ամրագրելու համար անհրաժեշտ է մրցունակ ու նոր որակի Հայաստանի տեսլական ունեցող թիմ՝ նոր որակի առաջնորդությամբ»։