|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շախմատի օնլայն Օլիմպիադայում, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը, երեկ կայացել են 4-6-րդ տուրերը, որոնք շատ հաջող են դասավորվել մեր թիմի համար:
Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է թոփ դիվիզիոնի C ենթախմբում, նախ 4.5-1.5 հաշվով հաղթել է Խորվաթիային, ապա 6-0 հաշվով առավելության է հասել Ալժիրի և Մարոկկոյի թիմերի նկատմամբ:
Այս պահի դրությամբ մեր ընտրանու ակտիվում 10 միավոր կա, ինչի շնորհիվ Հայաստանի հավաքականը բարձրացել է երկրորդ հորիզոնական և առաջատար Ռուսաստանին զիջում է 2 միավորով: