|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 20-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին, խոսելով երկրի ազգային պաշտպանության օրվա կապակցությամբ, ասել է, որ անցած հինգ տարիների ընթացքում երկիրը պաշտպանական հզորության առումով 23-րդից բարձրացել է մինչև 14-րդ հորիզոնական: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ելույթ ունենալով իրանական պաշտպանական վերջին նվաճումներին բացահայտելու առցանց արարողությանը՝ Ռոհանին նշել է, որ Իսլամական հանրապետությունը ներկայումս ձգտում է աստիճանաբար առաջընթաց գրանցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Նա շեշտել է, որ, բարեբախտաբար, Իրանը մեծ քայլեր է կատարել ռազմական ոլորտում: Նախագահը նշել է, որ իրանական ժամանակակից ռազմական տեխնիկան ընդլայնել է երկրի հնարավորությունները: