|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների հետ, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, օգոստոսի 17-ին խուզարկություն են կատարել Վարդենիս քաղաքի տներից մեկում և օժանդակ շինություններում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իրավապահները խուզարկությամբ հայտնաբերեցին հակատանկային ձեռքի նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ռետինե մահակ և մոտ 250 տարբեր տրամաչափի փամփուշտ:
Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքը Արցախյան ազատամարտի տարիներին է բերել Քարվաճառից:
Հայտնաբերվածն առգրավվել է դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: