|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Օմսկում հոսպիտալացվել է: Շտապ վայրէջք է կատարել այն ինքնաթիռը, որում նա գտնվում էր, եւ որն իրականացնում էր Տոմսկ-Մոսկվա չվերթը: Այդ մասին Թվիթերի իր էջում հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը:
Նա նշել է, որ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է տոքսիկ թունավորման նշաններով: Այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում:
Կիրա Յարմիշը հայտնել է՝ իրենք կարծում են, որ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:
«Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- գրել է Յարմիշը: