|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օգոստոսի 17-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի անհիմն մեղադրանքները Թալիբանին զենք ուղարկելու վերաբերյալ, նշելով, որ այն, ինչ կատարվում է այժմ Աֆղանստանում, արդյունք է ամերիկյան ռազմական գործողությունների և միջամտության. այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ իրանցի գործչի՝ Պոմպեոյի մեղադրանքները դիտարկվում են որպես Աֆղանստանում հասարակության կարծիքը ԱՄՆ-ի՝ ԻՊ-ին աջակցելու թեմայից շեղելու փորձ:
«Միացյալ Նահանգները դեռևս չի արձագանքել հասարակական կարծիքի պահանջներին՝ կապված Աֆղանստանի օդային տարածքում ՆԱՏՕ-ի քողի տակ թռչող ուղղաթիռների նույնականացման հետ՝ որոնց նպատակը ԻՊ-ին աջակցելն է», - շեշտել է Խաթիբզադեն: