|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը, շաբաթ մահացել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ նախագահի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ծանր սրտով հաղորդում եմ, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտն այսօր խաղաղությամբ կյանքից հեռացել է: Նա պարզապես իմ եղբայրը չէր, այլ լավագույն ընկերս: Ես իր կարիքը շատ կզգամ, սակայն մենք դեռ կհանդիպենք»,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարությամբ:
Ուրբաթ հայտնի էր դարձել, որ Թրամփը այցելել է իր կրտսեր եղբորը, որն այդ ժամանակ Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում: Այլ մանրամասներ հայտնի չեն: