|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Մոռանալ Հերոստրատին:
Երբ այս կառավարությունը հրաժարական տա, տեսնես փողոցում նրանց գոնե բարևող կլինի՞...
Ասենք կկարողանա՞ն նրանք ընտանիքի հետ դուրս գալ և Կասկադի կաֆեներում սրճել, կամ Հյուսիսային պողոտայով քայլել:
Ես իրականում ցավում եմ, որ շատ երիտասարդներ կնքեցին իրենց քաղաքական «մահախոսականը» ստախոսների հետ ասոցացվելով և հետագայում նույնիսկ չեն կարողանալու քաղաքում իրենց հանգիստ զգալ, որովհետև նրանց ցույց են տալու մատով և ասեն. «այ սա էր ստին, պղծություններին, թալանին և երեսպաշտության սատարողը...»:
Նրանք իրենց համար ընտրեցին Հերոստրատի ճակատագիրը...