|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները օգոստոսի 13-ին մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքներում, որտեղ արձանագրվել են մի շարք խախտումներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, գազի ու բենզինի լցակետերում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Շինանյութի խանութներում հիմնական թերություններն առնչվել են փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին:
«Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն` մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: