|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Al Mayadeen»-ին:
Ըստ աղբյուրի, նախ հրաժարական են տվել 8 պատգամավորներ, ապա նրանցից մեկը հետ է վերցրել դիմումը: Հայտնի չէ, թե նրանք որ կուսակցությունից կամ քաղաքական դաշինքից են:
Նշվում է նաև, որ Լիբանանի խորհրդարանն այսօր հավանություն է տվել Բեյրութում արտակարգ դրության ռեժիմի սահմանմանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 171 մարդ, վիրավորվել մոտ 6000-ը: