|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Oգոստոսի 7-ին ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից գողացել են 2 հորթ, որոնք կապված են եղել։
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ հանցագործությունը կատարվել է արծաթագույն «Օպել» մեքենայով, համարանիշերը նշված մեքենայինը չեն, իսկ գողոնը տեղափոխվում է Սպիտակ:
Համագործակցելով ոստիկանության Արթիկի և Սպիտակի բաժնի ծառայողների հետ, գողությունը կատարելու կասկածանքով, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղուց ոստիկանություն բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ՝ իր կողմից շահագործվող «Օպելով», որի սրահում կար երկու հորթ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: