|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 25-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով երկու երիտասարդ են բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նրանց դանակահարել էին:
Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ, զրուցեցին բժշկի հետ: Տուժողներն ի վիճակի չէին բացատրություն տալու:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեցին դատաբժշկական փորձաքննություններ:
Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները: Եվ համագործակցությունը հաղորդումից օրեր անց դրական արդյունք տվեց: Ոստիկանները պարզեցին, որ տուժողներին Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանքի եւ Նոր Արեշի 34-րդ փողոցի հատման մասում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, դանակահարել էր Նոր Արեշի 23-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 30-ին կասկածվողը ներկայացավ նախաքննական մարմնին եւ ձերբակալվեց:
Նրան մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: