|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Ս.թ. օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Դեսպանությունը կրկին կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի: