|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շվեյցարիայի հատուկ դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ. հայտնում է The Independent-ը:
Նշվում է՝ անցյալ շաբաթ նոր դատախազ էր նշանակվել` քննելու Ինֆանտինոյի ու շվեյցարացի գլխավոր դատախազ Մայքլ Լաուբերի գործը, որն արդեն հրաժարական է տվել իր զբաղեցրած պաշտոնից։ Լաուբերը թաքցրել է հանդիպումը Ինֆանտինոյի հետ, այն ժամանակ, երբ իր թիմը հետաքննում էր ՖԻՖԱ-ի դեմ կոռուպցիոն մեղադրանքը:
Որոշակի տեղեկություններով՝ Ինֆանտինոն կասկածվում է լիազորությունների չարաշահման, պաշտոնական գաղտնիքների խախտման, ինչպես նաև քրեական հետաքննության խոչընդոտման մեջ: