|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել:Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լեւոն Առաքելյանը` նշելով, որ վիրավորում ստացածը համագյուղացի է:
«Հենակետում է եղել դեպքը, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել դիպուկահարի կրակոցից: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է: