|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։