|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հարցազրույց է տվել CNBC-ին, որտեղ քննադատել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի թեստավորման համակարգը:
Ըստ Գեյթսի՝ օր օրի վարակի ախտորոշումը ԱՄՆ-ում ժամանակի և փողի անիմաստ վատնում է. «Ավելի քան երեք օր թեստի արդյունքների սպասելը «խենթություն է», որի համար ոչ ոք չպետք է վճարի», - ասել է նա ու հավելել. «Դուք պետք է այն հնարավորինս արագ ստանաք, որպեսզի վարակվածները փոխեն իրենց վարքը և չկարողանան վարակել ուրիշներին»։
Հիշեցնենք, ըստ վերջին տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդացության ավելի քան 4.3 միլիոն դեպք. ապաքինվել է 2.14 միլիոն մարդ, իսկ մահացել՝ ավելի քան 151 հազարը։