|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նախկին դատապարտյալ անձը դիմել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո օրեր շարունակ մնացել է անօթևան և խնդրելով Պաշտպանի աջակցությունը խնդրի կարգավորման հարցում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանի աշխատակազմի և Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջև արդյունավետ համագործակցության արդյունքում արագ պատրաստվել են քաղաքացու համապատասխան փաստաթղթերը, և նա բնակություն է հաստատել Ստեփանակերտի տուն-ինտերնատում:
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ նաև վերականգնվել է տվյալ անձի թոշակի վճարումը, որը մի քանի ամսով դադարեցված էր ընթացակարգային խնդիրների պատճառով: