|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանի սրման ֆոնին. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պուտինն ընդգծել է ցանկացած գործողություն կանխարգելման կարևորությունը, որը կնպաստի լարվածության սրմանը: Երկու կողմերն էլ շահագրգռված են լուծել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը տարածաշրջանը կայունացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Երկու նախագահները նշել են, որ ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա`ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների: