|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածությանը՝ նշելով, որ ցանկություն է հայտնել հարգանքի տուրք մատուցել բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:
«Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների ժամանակ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանի իր էջում նշել է պատգամավոր Բուայեն՝ ավելացնելով, որ հիշատակի միջոցառում է կազմակերպվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում:
«Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»,-ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը: