|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երկուշաբթի օրը, Կիևի ժամանակով 00: 01-ին, Դոնբասում ուժի մեջ է մտել նոր զինադադար. հայտնում է Ուկրինֆորմը:
Հրադադարի մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել հուլիսի 22-ին եռակողմ շփման խմբի (Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի) հանդիպման ժամանակ, որն անցկացվել է օնլայն ձևաչափով՝ ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախատեսվում է, որ զինադադարը կգործի մինչև Ուկրաինայի արևելքում հակամարտության ամբողջական և համապարփակ կարգավորումը: Հրադադարի ռեժիմը նախատեսում է հարձակողական և հետախուզական, դիվերսիոն գործողությունների արգելում, կրակոցներից, այդ թվում՝ դիպուկահարներից հրաժարվելը, ինչպես նաև բնակավայրերում և նրանց շրջակայքում ծանր զենքի տեղակայման արգելքը:
Դոնբասում մարտերը շարունակվում են 2014-ի ապրիլից: