|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պատժամիջոցներով Թուրքիային սպառնալն անընդունելի է: Նախագահ Մակրոնի հայտարարությունները մեր երկրի համար նշանակություն չունեն. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համապատասխան հայտարարությունները:
Աքսոյը շեշտել է, որ այդ սպառնալիքները «արդյունք չեն բերի». հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցչի մեկնաբանությունը կատարվել է այն բանից հետո, երբ Էմանուել Մակրոնը ԵՄ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ նշելով, որ Անկարան խախտել է Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրերը: Ֆրանսիայի նախագահը նաև Բրյուսելին կոչ է արել ձեռնարկել քայլեր՝ կապված Լիբիայի ճգնաժամի հետ:
«Ֆրանսիան պետք է զսպված և ռացիոնալ քաղաքականություն վարի», - ասել է թուրք պաշտոնյան՝ Փարիզին կոչ անելով «դադարեցնել աջակցել Լիբիայի ապստամբներին, Սիրիայում ահաբեկիչներին և նրանց, ովքեր գործում են «Ես այս վայրի միակ տերն եմ» սկզբունքով՝ Արևելյան Միջերկրական ծովում»: