|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան նախազգուշացրել է Եգիպտոսին Լիբիայի քաղաքացիական պատերազմին ցանկացած միջամտության մասին և կտրուկ քննադատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի գտնվել Տրիպոլիում, քանի որ աջակցում է միջազգայնորեն ճանաչված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը:
Քալընը Եգիպտոսի խորհրդարանի որոշումը, Լիբիա զորքեր ուղարկելու վերաբերյալ, անվանել է «հակարդյունավետ»: Ըստ Քալընի՝ սա վտանգավոր ռազմական արկածախնդրություն կլինի Եգիպտոսի համար: