|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 265+000 – կմ 270+000 հատվածում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ, մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ կապալառու կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում կատարելու է հողային աշխատանքներ, գաբիոնների, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի (C1 տիպի ազդանշանային սյուների եւ արգելափակոցների), երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում եւ նշագծում: Հիմնանորոգումը մեկնարկել է հունիս ամսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 180 օրվա ընթացքում:
Հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 615 միլիոն դրամ։