|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տիեզերակայանում ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրը երկուշաբթի՝ տեղական ժամանակով 17:30-ին, Հարավային Կորեայի ռազմական կարիքների համար կապի արբանյակի հետ արձակվել է. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ հրթիռակրի գործարկման հեռարձակումը ցուցադրվում է ընկերության կայքում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ նախատեսվում էր, որ մեկնարկը տրվելու է հուլիսի 14-ին: Ընկերության փորձագետները արձակման նախորդ օրը հետաձգել էին գործողությունն ու հայտնել՝ անհրաժեշտ է Falcon 9-ի երկրորդ աստիճանի հավելյալ ստուգում իրականացնել:
Պլանավորվում է, որ Anasis-II սարքը նախատեսված ուղեծրում կհայտնվի արձակումից հետո 30 րոպեի ընթացքում: Հարավկորեական կողմի խնդրանքով՝ SpaceX-ը չի ցուցադրի արբանյակը: