|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի զինյալներին (հակակառավարական զինված պրոթուրքական խմբավորում) տեղափոխել Ադրբեջան. հայտնում է քրդական Fırat լրատվական գործակալությունը:
Fırat-ը հայտնում է, որ «վարձկանների հաշվառման կետերը» գործում են Ջենդերիսում, Ռաջուում և Աֆրինում: Զինյալներին առաջարկվում է վեց ամսով մեկնել Ադրբեջան՝ ամսական 3,5 հազար դոլարով:
Նշենք, որ Թուրքիան նմանատիպ քայլերի գնացել էր նաև Լիբիայում՝ 1500-2000 դոլարի դիմաց այնտեղ տեղափոխելով սիրիացի վարձկաններին, սակայն վարձկանները, տեղափոխվելով հյուսիսաֆրիկյան երկիր, լքում էին այն, տեղափոխվելով Իտալիա։