|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ-ադրբեջանական սահմանին ամբողջ օրը օպերատիվ վիճակը եղել է համեմատաբար հանգիստ։ Այս մասին հուլիսի 17-ի երեկոյան մամուլի ասուլիսում հայտնել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Քիչ են եղել կրակոցները: Դրանք եղել են միայն հրաձգային զենքերից»,- ասել է Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այցելել է զորամասերից մեկը և արձանագրել, որ զորքի և հրամատարարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին։
«Տեսնում են ամբողջովին հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը, և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանա արժանի հակահարված»,- ասել է Հովհաննիսյանը։