|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է երեքով եւ հասել՝ 1006-ի, ապաքինվել է եւս 10 մարդ: Այդ մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հաղորդվժում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքը:
«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 1006 է, ապաքինվել է 883 մարդ, գրանցվել է մահվան 15 դեպք»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարանտինի ռեժիմի մեջ է 5640 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո գտնվում է 244 պացիենտ:
Վրաստանի քաղաքացիներին բուժելու համար արտասահմանյան երկրներից ժամանածների թիվը 31 է: