|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մամնի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը հանդես է եկել կոչով։
Տեսաուղերձում, որը ներկայացնում ենք ստորև, նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց իր անփառունակ քայլերը՝ ոտնձգություն ՀՀ սահմանների հանդեպ։ Ըստ բժիշկ-ազատամարտիկի՝ անկախ ներքաղաքական իրավիճակից, ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այլև ամբողջ հայ ժողովուրդը միակամ է։
«Հայաստանի անվտանգությունը վե՛ր է մեզ համար ամեն ինչից, և յուրաքանչյուր ոտնձգություն կարժանանա ամենահուժկու հարվածին: Մեր համասփյուռ կառույցով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պատրաստ է դիմակայելու թե՛ միջազգային հարթակներում, թե՛ Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին», - նշել է Տարոն Տոնոյանը: